Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ձեռք բերելու օրենքը

Ձեռք բերելու օրենքը
05.12.2012 | 00:18

Դեկտեմբերի 5

Հոգևոր աշխարհի առաջին օրենքը տալն է։ Տվեք ձեզ հանդիպող բոլոր մարդկանց, նրանց, ում հանդիպում եք կամ որոնք առնչություն ունեն ձեզ հետ։ Տվեք ձեր աղոթքից, ձեր ժամանակից, ձեր անձից, ձեր սիրուց, ձեր մտածումներից։ Նշանակում է` դուք ամեն բանից առաջ պետք է իրագործեք տալու առաքելությունը։
Տվեք նաև աշխարհի բարիքներից ու դրամից, որքան որ տրված է և հնարավորություն ունեք։ Այնպես արեք, որ ձեր տալը տարերային բնույթ չկրի, այն թող մշտական լինի` ծրագրված օրերի ու ժամերի համար։
Բաժանեք առատորեն ձեր ունեցածի լավագույնը բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Եղեք մեծ տվողներ, այո, մեծ տվողներ։ Տվեք այնպես, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է տալիս։ Նա Իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա, Իր անձրևն ուղարկում է և՛ արդարներին, և՛ անարդարներին։ Ինչպես որ նախապես ասել եմ ձեզ, տվեք ըստ կարիքի և ոչ թե ըստ արժանիքի։ Տալու ժամանակ միշտ հաշվի առեք իրական կարիքները բավարարելու անհրաժեշտությունը, աշխատելով իսկապես նմանվել Երկրային Հորը` Մեծ Տվողին։
Երբ ստանում եք, ըստ անհրաժեշտի պետք է հոգաք նաև նրանց կարիքները, ում Ես ձեզ մոտ եմ ուղարկում։ Տվեք առանց հարցնելու, առանց սահմանափակումների։ Այս դեպքում է, որ չպետք է բոլորովին հաշվի առնել մտերմությունը կամ բարեկամությունը։ Առաջնորդվեք միայն իրենց կարիքները հոգալու ազնիվ ցանկությամբ։ Աղոթեք, որ կարողանաք մեծ տվողներ լինի։

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ